«Սև ուրբաթի» ընթացքում անցյալ տարվանից 24 տոկոսով ավել առևտուր է արվել

15:24     25 նոյեմբերի, 2018

«Սև ուրբաթի» օրը՝ նոյեմբերի 23-ին, ԱՄՆ բնակիչները ծախսել են 6.22 մլրդ դոլար ինտերնետ-խանութներից գնումներ կատարելու համար։ Դա 23.6%-ով ավելին է, քան 2017 թվականին:

Համաձայն Adobe Analytics-ի կատարած հետազոտության՝ ինտերնետ-խանութներն ստացել են իրենց ամբողջ շահույթի 33.5%-ը (մոտ 2մլրդ դոլար) բջջային հեռախոսների միջոցով գնումներ կատարելու արդյունքում:

ԱՄՆ-ում «սև ուրբաթը» հաջորդում է Գոհաբանության օրվան(Thanksgiving day): Այդ օրը խանութներում ակցիաներ են անցկացվում և ապրանքները վաճառվում են մեծ զեղջերով:

 

 


© armedia.am