ԵՄ երկրները հաստատեցին Brexit-ի համաձայնագիրն ու քաղաքական հռչակագիրը․ Դոնալդ Տուսկ

14:25     25 նոյեմբերի, 2018

Այսօր կայացած ԵՄ արտահերթ գագաթաժողովի ընթացքում ԵՄ անդամ երկրները համաձայնություն են տվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այդ մասին իր Թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Եվրամիության անդամ 27 երկրների առաջնորդները համաձայնություն են տվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ համաձայնագրին և քաղաքական արձանագրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն 2019թ․ մարտի 29-ին։


© armedia.am