Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Հալեպում քիմիական հարձակում իրականացրած ահաբեկիչների դիրքերին

18:48     25 նոյեմբերի, 2018

Ռուսական օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Հալեպում քիմիական հարձակում իրականացրած ահաբեկիչների դիրքերին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների հրետանու տեղակայման դիրքերի ուղղությամբ, որտեղից նոյեմբերի 24-ի երեկոյան քիմիական զինամթերքով գնդակոծվել է Հալեպ քաղաքի խաղաղ բնակչությունը», - ասել է ՊՆ ներկայացուցիչը:

Վերջինս ընդգծել է, որ ավիահարվածների արդյունքում ահաբեկիչների բոլոր թիրախները ոչնչացվել են: Նրա խոսքով՝ թուրքական կողմը նախապես տեղեկացվել է ավիահարվածների մասին:



© armedia.am