Ռուսաստանը զենքի կիրառմամբ ուկրաինական երեք ռազմանավ է կալանավորել

11:02     26 նոյեմբերի, 2018

Ուկրաինայի ռազմածովային ուժերի 3 նավերը, որոնք ավելի վաղ խախտել էին Ռուսաստանի պետական սահմանը, կալանավորվել են Սև ծովում: Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակության հետ կապերի կենտրոնը:

 Նշվում է, որ ուկրաինական նավերն Ռուսաստանի տարածքային ծովում «անօրինական գործողություններ իրականացնելու փորձ» են կատարել և չեն արձագանքել անհապաղ կանգնելու հրամանին: Ռազմանավերը հակադիր կանգնեցնելու նպատակով, անվտանգության դաշնային ծառայության տվյալներով,  զենք է կիրառվել, երեք վիրավորների բժշկական օգնություն է ցուցաբերվել:

ՌԴ պետական սահմանի խախտման փաստով քրեական գործ է հարուցվել:


© armedia.am