Երևանի կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին այսօր առավոտյան սատկած են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է NEWS.am–ը՝ հղում կատարելով հկենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանին։
Նա մոտ 25 տարեկան էր, 3 մ երկարություն ուներ։
Կենդանու անկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Կենդանու դիահերձումից և լաբորատոր փորձաքննությունից հետո միայն պարզ կլինի, թե ինչու է սատկել կոկորդիլոսը։