Ուկրաինայում մտցվել է ռազմական դրություն

17:06     26 նոյեմբերի, 2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ստորագրությամբ գործողության մեջ դրվեց մինչև 2019 թվականի հունվարի 25-ը Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ հանրապետության Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը:

Պետության ղեկավարի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության և անկախության ապահովման արտակարգ միջոցառումների և Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին» Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը», ասված Է փաստաթղթում: Ուկրաինայի նախագահը նաև ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը ներկայացրել Է Գերագույն ռադայի հաստատմանը:


© armedia.am