Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստվում է, չնայած Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակին. Պեսկով

18:28     26 նոյեմբերի, 2018

Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակը չի ազդի G20-ի՝ Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթաժողովում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման վրա: Այս մասին «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Կերչի նեղուցի միջադեպն ազդի համապատասխան պլանների վրա: 

«Այդ հանդիպումը նախապատրաստվում է»,- ասել է Պեսկովը:

Նշենք, որ G20-ի գագաթաժողովն Արգենտինայի Բուենոս-Այրեսում տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը: 


© armedia.am