Լիբիայի ափերի մոտ 100-ից ավելի միգրանտների են փրկել

19:04     26 նոյեմբերի, 2018

Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել Է Եվրոպա ուղևորվող 113 միգրանտի, տեղեկացնում է City News-ը` հղում կատարելով Associated Press-ին:

Գործակալության տվյալներով՝ անօրինական միգրանտները մտադրվել էին կտրել-անցնել Միջերկրական ծովը և հասնել Եվրոպա:

Նրանց տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին նրանք գտնվում են Լիբիայի Էզ Զավիա քաղաքի ժամանակավոր տեղավորման կենտրոնում: 


© armedia.am