Brexit-ի մասին համաձայնագրի վերջնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին. Թերեզա Մեյ

12:02     27 նոյեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը Brexit-ի մասին համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկությունը կանցկացվի դեկտեմբերի 11-ին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Մեյը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ քվեարկությանը և հավելել, որ համաձայնագրի նախագիծը չհաստատելու դեպքում երկրում կտիրի անորոշություն և քաղաքական ուժերի պառակտում:

Հիշեցնենք, որ ԵՄ կազմում մնացող 27 սանդամ պետությունների ղեկավարները  կիրակի` նոյյեմբերի 25-ին հաստատել են ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը և Եմ-Մեծ Բրիտանիա հետագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագիրը:


© armedia.am