«Միացում». Ալբանիան և Կոսովոն մտադիր են միանալ 2025թ.

19:10     27 նոյեմբերի, 2018

Ալբանիայի և Սերբիայից միակողմանիորեն անջատված Կոսովոյի իշխանությունները մտադիր են մինչև 2025 թ. մշակել «ալբանացիների միացման միասնական ռազամավարություն»: Այս մասին երկու կառավրությունների` Կոսովոյի Պեչ քաղաքում կայացած համատեղ նիստի ընթացքում հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, փոխանցում է Regnum-ը` հղում անելով Պրիշտինայում լուսյ տեսնող «Газета Экспресс» պարբերականին:

Ալբանիայի վարչապետը կոչ է արել Կոսովոյի իր գործընկերոջն սկսել աշխատել «Ալբանիայի և Կոսովոյի միացման ազգային նախագծի» ուղղությամբ:

Բացի այդ, ինչպես փոխանցում է Koha ditore-ն, Կոսովոյի ԱԳՆ նախաձեռնությամբ Պրիշտինան և Տիրանան կզբաղվեն «Ալբանական ազգը մոտակա 50 տարիների ընթացքում» հետազոտությամբ, որը պետք է դառնա «Բալկաններում ալբանական ազգի զարգացման և ամրապնդման հարթակ»:

Մեկնաբանելով կայացված որոշումները՝ Էդի Ռաման հայտարարել է, որ Ալբանիան ու Կոսովոն «հոգնել են սպասել երկու երկրների միացման մասին Եվրամիության որոշմանը»:


© armedia.am