Վրաստանում կրկին նախագահական ընտրություններ են

11:19     28 նոյեմբերի, 2018

Այսօր Վրաստանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկու թեկնածուներն են  «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն և «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։ 

Երկրորդ փուլի անցկացումն անհրաժեշտ էր, քանի որ առաջին փուլում՝  հոկտեմբերի 28-ին, 25 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ավելի քան 50 տոկոս ձայն ստանալ: Առաջին փուլում Զուրաբիշվիլին ստացել էր  38,64 տոկոս ձայն, իսկ Վաշաձեն՝ 37,74 տոկոս:

Երկրորդ փուլում հաղթանակի համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնությունը: Մրցակիցների հնարավորությունները գրեթե հավասար են:


© armedia.am