Ֆրանսիան և Գերմանիան հրաժարվել են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

14:51     28 նոյեմբերի, 2018

Ֆրանսիան և Գերմանիան դեմ են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուն:  Այս մասին, ինչպես փոխանցում է lenta.ru-ն, հայտնում է N-TV.DE-ն` հղում անելով եվրոպական դիվանագիտական աղբյուրներին:

Բրյուսելում կայացած անվտանգության և քաղաքականության հարցերով հանձնաժողովի գաղտնի նիստի ընթացքում այս երկու երկրները բացառել են նոր սահմանափակիչ միջոցների կիրառումը: Փոխարենը առաջարկվում է «շարունակել դիվանագիտական ջանքերը»:

Ֆրանսաին և Գերմանիան մտադիր են այս հարցի լուծմանը ներքաշել նաև Եվրոպայում անվանգության և համագործակցության կազմակերպությանը` ԵԱՀԿ-ին:


© armedia.am