Կատալոնիայում փորձել են գրոհել խորհրդարանի շենքը

12:33     29 նոյեմբերի, 2018

Կատալոնիայում մոտ հազար բուժաշխատողներ և հրշեջներ փորձել են գրոհել Կատալոնիայի խորհրդարանի շենքը: Ըստ Reuters գործակալության փոխանցման` նրանք պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում: Հրշեջների միությունը ցույցի է դուրս եկել այն բանից հետո, երբ նրանց չեն կարողացել իշխանությունների հետ համաձայնության գալ աշխատավարձերի և աշխատաժամերի վերաբերյալ:

Ցույցի մասնակիցները փորձել են շենք ներխուժել գլխավոր մուտքից, սակայն ոստիկանությանը հաջողվել է թույլ չտալ դա:

Սպիտակ խալաթներով բուժաշխատողներն «ավելի քիչ խոսակցություններ, ավելի շատ ռեսուրսներ» գրությամբ պաստառներ են պարզել, իսկ պաշտպանական համազգեստով և դեղին սաղավարտով հրշեջները խաչի վրա ամրացված խրտվիլակ են այրել:

 


© armedia.am