Նոյեմբերի 30-ին վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սեուլից գնացք է ուղևորվել Հյուսիսային Կորեա, որպեսզի դրանում գտնվող հարավկորեացի պաշտոնական անձինք ու փորձագետները կարողանան հետազոտել մինչև Չինաստանի Սինիյջու սահմանամերձ քաղաք ձգվող երկաթուղիների վիճակը, հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես փոխանցում են հարավկորեական լրատվամիջոցները, վեց վագոնից բաղկացած «միավորիչ գնացքի» բարձրաստիճան ուղևորների թվում են ազգային միավորման գործերի նախարար Չո Մյոն Գյունը, հողերի և տրանսպորտի նախարար Կիմ Հյոն Մին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ:
Ուղևորությունը կտևի 18 օր. այդ ժամանակի ընթացքում կհետազոտվի ԿԺԴՀ-ի 1200 կմ երկաթգիծ՝ պարզելու՝ որտեղ է արդիականացում պահանջվում կորեական երկու պետությունների միջև հաղորդակցության հաստատման համար: