Հայուհի Լարա Յանը Վրաստանը կներկայացնի Miss Universe -2018 գեղեցկության մրցույթին

20:24     30 նոյեմբերի, 2018

Թայլանդում դեկտեմբերի 17-ին տեղի ունենալիք Miss Universe – 2018 գեղեցկության մրցույթին Վրաստանը կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը, գրում է «Գրուզիա օնլայնը»։

Լարան Թայլանդ մեկնել է նոյեմբերի 29-ին։ Մոդելը ծնունդով Թելավիվից է, երկար ժամանակ ապրել Ռուսաստանում, ինչից հետո վերադարձել է Վրաստան։

«Մայրս վրացուհի է, հայրս՝ հայ, ով ծնվել և մեծացել է Վրաստանում»,- պատմել է նա։

Մոդելային կարիերան Լարան սկսել է 17 տարեկանում, երբ Ռուսաստանում էր բնակվում։

Մոդելն արդեն իսկ տեսահոլովակ և լուսանկարներ է հրապարակել Թայլանդից, ուր Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակիցների հետ պատրաստվում է  մրցույթին, հայտնում է Panorama.am-ը։ 


© armedia.am