«Հյուսիսային վահան». Իսրայելը գործողություն է սկսում Լիբանանի հետ սահմանին

11:06     4 դեկտեմբերի, 2018

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ սահմանին «Հյուսիսային վահան» գործողության մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացրել է իսրայելական բանակի ներկայացուցիչը, գործողության նպատակն է ոչնչացնել «Հզբոլլահ» շարժման կողմից հրեական պետության տարածք զինյալներ տեղափոխելու համար կառուցված սահմանային թունելները:

«Մեզ հայտնի է մի ամբողջ շարք թունելների մասին: Ես դեռևս չեմ կոնկրետացնի դրանց թիվը», - նշել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Իոնատան Կոնրիկուսը: Նշվում է, որ այդ թունելները դեռևս չեն շահագործվում և իսրայելցիների համար սպառնալիք չեն ներկայացնում:

Գործողությունը պետք է իրականացվի բացառապես Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներում` ներառյալ Գոլանի բարձրունքի հյուսիսային մասը:

 


© armedia.am