Ուկրաինայի օմբուդսմենն ուշագնաց է եղել Պորոշենկոյի ելույթի ժամանակ (տեսանյութ)

13:59     4 դեկտեմբերի, 2018

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան ուշագնաց է եղել ICTV հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ։

Ինչպես հայտնում է «Գազետա»-ն` Դենիսովան վատ է զգացել, երբ Պորոշենկոն խոսելիս է եղել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ աշխարհի արձագանքի մասին։

Պորոշենկոն դադարեցրել է ելույթը և օգնել է բարձրացնել Դենիսովային:


«Դենիսովան օրը 20 ժամ աշխատում է, որպեսզի ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին»,- ասել է Պորոշենկոն: 

 


© armedia.am