Նախընտրական մեծ բանավեճը պետք է օրենքով ամրագրվի որպես պարտադիր պայման. Նիկոլ Փաշինյան

10:46     6 դեկտեմբերի, 2018

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման նոր նախընտրական օրենսգրքով: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է: Դուխով»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում:


© armedia.am