Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի՝ կկատարվի հոգեհանգստյան արարողություն

11:17     6 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար հաղորդում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

Նշվում է, որ արարողության սկիզբը ժամը 11:00-ին է:


© armedia.am