Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել Brexit-ից հրաժարվելը

15:11     6 դեկտեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ օրենսդիրները ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքի երեք տարբերակ ունեն, փոխանցում է Reuters-ը:

«Կա երեք տարբերակ` Եվրամիությունը լքել համաձայնագրով, մյուս երկու տարբերակներն են` լքել առանց համաձայնագրի կամ ընդհանրապես հրաժավել դուրս գալուց», - ասել է Մեյը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը խուսափել է պատասխանել հարցին, թե ԵՄ կազմից դուրս գալու համաձայնագրից հրաժավելու դեպքում որն է իր պահուստային ծրագիրը:

 


© armedia.am