Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվելու

09:47     7 դեկտեմբերի, 2018

Ուկրաինայում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ամբողջ երկրում անցկացվելու են միջոցառումներ՝ ի հիշատակ հայ ազգի այդ ողբերգական էջի տարելիցի:

Դեկտեմբերի 7-ին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի եկեղեցիներում, տարբեր քաղաքներում՝ հայկական խաչքարերի մոտ, ինչպես նաև մի քանի ուղղափառ եկեղեցիներում անցկացվելու են հիշատակի պատարագներ՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Հայ համայնքներում կլինեն նաև ֆիլմերի ցուցադրություններ և այլ թեմատիկ միջոցառումներ:


© armedia.am