Լուկաշենկոն սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա և իր խոսքն ասի հայ ժողովրդին. Ծառուկյան

17:40     7 դեկտեմբերի, 2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Նոյեմբերի 24-ին ես եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչին: Կարող եմ ասել, որ նա այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա Հայաստան և իր խոսքն ասի Հայաստանին ու հայ ժողովրդին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:


© armedia.am