Լիտվայի նախագահն Ուկրաինա է մեկնել էկոնոմ դասով սովորական չվերթով

18:28     7 դեկտեմբերի, 2018

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ուկրաինա է մեկնել էկոնոմ դասի սովորական չվերթով: Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, Դալիա Գրիբաուսկայտեն գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում` հրապարակելով նկար ինքնաթիռից:

«Մեկնում ենք` Ուկրաինային աջակցելու», - գրել է Գրիբաուսկայտեն լիտվերեն ու ուկրաիներեն լեզուներով:

Նախագահի էջում հրապարակված նկարում երևում է, որ նախագահը ճամփորդում է էկոնոմ դասով՝ նստած լինելով այլ ուղևորների հետ:

Գրիբաուսկայտեն Կիև է մեկնում պաշտոնական այցով, որի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ երկու երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակում:


© armedia.am