«Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին վթարված ՍՈՒ-25-ի օդաչուներին

15:05     8 դեկտեմբերի, 2018

ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Բաբայանին և մայոր Մովսես Մանուկյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթենում:

Արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հիշատակի խոսք ասաց․ «Կորուստը, անկասկած, շատ մեծ է, սփոփանքի խոսքերը՝ ավելորդ։ Հայրենիքին  ծառայելու որոշումը յուրաքանչյուրս կայացնում ենք ինքնուրույն, մեզնից յուրաքանչյուրը կայացրել է այդ որոշումը, նրանք էլ կայացրել էին իրենց որոշումը։ Օդաչուի յուրաքանչյուր թռիչք հերոսություն է»։


© armedia.am