Մոլդովայի նախագահին ընթացիկ տարում արդեն 5-րդ անգամ հեռացրել են պաշտոնից

16:03     10 դեկտեմբերի, 2018

Այսօր` դեկտեմբերի 10-ին, Մոլդովայի սահմանադրական դատարանը հերթական անգամ ժամանակավորապես ազատել է երկրի նախագահի պարտականությունների կատարումից, հայտնում է տեղական Point.md պորտալը:

Հաղորդվում է, որ Սահմանադրական դատարանը բավարարել է Դեմոկրատական կուսակցության պատգամավորների հայցը` նախագահի կողմից իր սահմանադրական լիազորությունները չկատարելու կապակցությամբ: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ Դոդոնը հրաժարվել է հրապարակել 5 օրենքները, որոնք երկրորդ անգամ էին ընդունվել խորհրդարանի կողմից:

Մոլդովայի սահմանադրությամբ երկրի նախագահն իրավունք ունի մերժել մեկ անգամ, եթե երկրորդ անգամ խորհրդարանն ընդունում է այդ օրենքը, նախագահը պարտավոր է այն հրապարակել: Հակառակ դեպքում նա ազատվում է իր լիազորությունների կատարումից, և նրա փոխարեն օրենքը հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Նշենք, որ այս տարվա ընթացքում Մոլդովայի նախագահին արդեն 5-րդ անգամ են ազատում իր լիազորությունների կատարումից:  


© armedia.am