Այսօր` դեկտեմբերի 10-ին, Մոլդովայի սահմանադրական դատարանը հերթական անգամ ժամանակավորապես ազատել է երկրի նախագահի պարտականությունների կատարումից, հայտնում է տեղական Point.md պորտալը:
Հաղորդվում է, որ Սահմանադրական դատարանը բավարարել է Դեմոկրատական կուսակցության պատգամավորների հայցը` նախագահի կողմից իր սահմանադրական լիազորությունները չկատարելու կապակցությամբ: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ Դոդոնը հրաժարվել է հրապարակել 5 օրենքները, որոնք երկրորդ անգամ էին ընդունվել խորհրդարանի կողմից:
Մոլդովայի սահմանադրությամբ երկրի նախագահն իրավունք ունի մերժել մեկ անգամ, եթե երկրորդ անգամ խորհրդարանն ընդունում է այդ օրենքը, նախագահը պարտավոր է այն հրապարակել: Հակառակ դեպքում նա ազատվում է իր լիազորությունների կատարումից, և նրա փոխարեն օրենքը հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Նշենք, որ այս տարվա ընթացքում Մոլդովայի նախագահին արդեն 5-րդ անգամ են ազատում իր լիազորությունների կատարումից: