ՄԱԿ-ի միջկառավարական խորհրդաժողովը ավելի քանի 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակությունների մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալպակտը, հայտնում է РИА Новости-ն:
Պակտը մի կողմից ենթադրում է միգրանտների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում և ընդհանրացում, նրանց տարրական իրավունքների իրականացումը, արժանապատիվ աշխատանք գտնելու հարցում օգնություն, ուղեկցում միգրացիայի բոլոր փուլերում, անհրաժեշտ փաստաթղթերով, հյուպատոսական ծառայություններով ապահովում, մյուս կողմից` հավաքական պայքար անօրինական միգրացիայի դեմ, անօրինական միգրանտների ապահով և արժանապատվի վերադարձը հայրենիք ապահովելու, նրանց ռեադմիսիայի և լիարժեք վերաինտեգրման ուղղությամբ համագործակցություն:
Փաստաթուղթը, որի տեքստը մշակվել էր գործնականում ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների վեցամսյա քննարկման ընթացքում, իրավաբանորեն պարտադիր ուժ չունի, այն միայն գլոբալ համագործակցության ճանապարհ է բացում այդ ոլորտում: Ինչպես սպասվում է, պակտը կհաստատվի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: