Հայազգի Էնդի Սերկիսը նմանակել է Բրիտանիայի վարչապետին (տեսանյութ)

14:46     11 դեկտեմբերի, 2018

Դերասան Էնդի Սերկիսը (Սարկիսյան), ով «Մատանիների տիրակալը» ֆիլմում մարմնավորել է Գոլումի կերպարը, Թերեզա Մեյի՝ Brexit-ի քվեարկությունը չեղյալ համարելու որոշմանն արձագանքել է՝ նմանակելով նրան, փոխանցում է News.am-ը: 

YouTube-ում հոլովակ է հայտնվել, որում Էնդի Սերկիսը հագնված և հարդարված է վարչապետի նման, նրա՝ Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող աշխատասենյակում է։ Ըստ սյուժեի՝ Մեյի մոտ անձի երկվություն է սկսվում։ Թերեզաներից մեկը կողմ է արտահայտվում կրկին հանրաքվե անցկացնելուն, մյուսն ամեն ինչ որոշել է առանց ժողովրդի։ 

Էնդի Սերկիսը (Սարկիսյան) դերասան է, ռեժիսոր, սցենատրիստ, ով ծնվել է 1964թ. Լոնդոնում՝ հայազգի Կլիմենտ Սարկիսյանի և բրիտանացի Լիլի Վիչի ընտանիքում: 


© armedia.am