Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք

17:17     11 դեկտեմբերի, 2018

Ավստրալիայի կառվարությունը մտադիր է Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, սակայն չի նախատեսում մոտ ժամանակում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել, հայտնում է The Times of Israel-ը: 

Աղբյուրի փոխանցմամբ` կառավարության նիստի ժամանակ Երուսաղեմը կճանաչվի Իսրայելի մայրաքաղաք: Սպասվում է, որ դեկտեմբերի 12-ին կկատարվի պաշտոնական հայտարարություն: 

Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ: Մոտ ժամանակներում Իսրայելում Ավստրալիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հրաժարվելը պայամանավորված է այն հանգամանքով, որ դեսպանատան տեղափոխությունը կարժենա 200 մլն դոլար: Ավստրալիայի իշխանությունները անհրաժեշտ չեն համարում նման ծախսեր կատարելը:


© armedia.am