Մերկելը և Մեյը քննարկել են Brexit-ի շուրջ հետագա քայլերը

09:36     12 դեկտեմբերի, 2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի Բեռլինում տեղի ունեցած հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ: Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը տեղեկացրել է, որ ուշադրության կենտրոնում են եղել Brexit-ի շուրջ հետագա քայլերը:

«Կանցլերը վարչապետի հետ բանակցություններ է վարում Brexit-ի շուրջ հետագա քայլերի ուղղությամբ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա: Զայբերգը հիշեցրել է, որ այդ թեման կքննարկվի նաև առաջիկա հինգշաբթի՝ Եվրոպական միության գագաթնաժողովի ընթացքում:   

 


© armedia.am