Թուրքիայում արագընթաց գնացք է վթարվել. կա զոհեր և վիրավորներ

12:30     13 դեկտեմբերի, 2018

Անկարայում արագընթաց գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեհմեդ Ջահիթ Թուրհանը:

Դեկտեմբերի 13-ի առավոտյան Անկարայից Կոնյու ուղևորվող արագընթաց գնացքը վթարի է ենթարկվել: Ուղիների վերահսկողության լոկոմոտիվի հետ բախումից հետո ռելսերից երեք վագոն է ընկել, արդյունքում փլուզվել է նաև հետիոտների համար նախատեսված անցումը:


© armedia.am