Թերեզա Մեյը մնաց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում

12:11     13 դեկտեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ և իշխող Պահպանողական կուսակցության նախագահ  Թերեզա Մեյը կարողացավ պահպանել իր պաշտոնները, փոխանցում է Euronews-ը:

Նա խորհրդարանում քվեարկության ժամանակ ստացել է պահպանողական պատգամավորների մեծամասնության աջակցությունը և կպահպանի վարչապետի պաշտոնը: Այդ մասին գաղտնի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հայտարարել է Պահպանողական խմբակցության ղեկավար Գրեմ Բրեյդին:

Նա նշել է, որ Թերեզա Մեյին Պահպանողական կուսակցությունից վստահության քվե է տվել 200 պատգամավոր, դեմ է քվեարկել՝ 117-ը:

Իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալու համար Թերեզա Մեյին անհրաժեշտ էր քվեարկողների կեսից ավելիի քվեն գումարած մեկ ձայն:

Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու հարց առաջացել էր այն բանից հետո, երբ Պահպանողական կուսակցության 48 պատգամավոր իրենց դժգոհությունն էին հայտնել Մեյի՝ Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ վատ բանակցություններ վարելու համար:


© armedia.am