ՌԴ-ն ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. ՌԴ ԱԳՆ

12:45     13 դեկտեմբերի, 2018

Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր խորհրդարանի և կառավարության հետ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին դեկտեմբերի 13-ի բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և շուտով ձևավորվելիք կառավարության հետ՝ մեր երկրների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով՝ այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,- ասել է նա:


© armedia.am