Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան․ ԱԳՆ

18:45     13 դեկտեմբերի, 2018

Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան, հայտնում է ՀՀ ԱԳՆ—ն։

Անկարայից Կոնյա ուղեւորվող գնացքը բախվել է լոկոմոտիվի հետ, որից հետո երկու վագոնները դուրս են եկել ռելսերից: Պատահարի արդյունքում, նախնական տվյալների համաձայն, 9 մարդ մահացել է, 46 մարդ վիրավորվել:


© armedia.am