Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

14:11     14 դեկտեմբերի, 2018

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, Արցախի կառավարության համապատասխան որոշումը հաստատել է նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի նախագահը հաստատել է կառավարության ևս մեկ որոշում, որի  համաձայն Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:


© armedia.am