ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Կոսովոյի՝ բանակ ստեղծելու որոշումը

11:53     15 դեկտեմբերի, 2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը  մտահոգություն է հայտնել Կոսովոյի չճանաչված պետության կողմից երկրի անվտանգության ուժերի դերի և ներուժի ամրապնդմանն ուղղված մի շարք օրինագծերի ընդունման կապակցությամբ, հայտնում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:

«Գլխավոր քարտուղարը ընդգծում է, որ Անվտանգության խորհրդի 1244 բանաձևը (1999 ) միակ իրավական հիմքն է Կոսովոյում անվտանգության ապահովման պարտականությունները կատարող միջազգային ներկայության՝ Կոսովոյի ուժերի համար»,- ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությունում:

Գուտերեշը նաև կողմերին կոչ է արել «զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել Բելգրադի և Պրիշտինայի միջև լարվածությունը, ինչպես նաև հետագա երկխոսության դադարեցնելու հավանականությունը»:


© armedia.am