Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք

12:31     15 դեկտեմբերի, 2018

Ավստրալիայի կառավարությունն Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում, հայտարարել է Ավստրալիայի  վարչապետ Սքոթ Մորիսոնը:

«Կառավարությունը որոշում է կայացրել այն մասին, որ Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում»,-ասել է նա Սիդնեյի ինստիտուտում ելույթի ժամանակ: Մորիսոնը նշել է, որ ավստրալական կառավարությունը մտադիր է Երուսաղեմում առևտրային և ռազմական ներկայացուցչություն բացել: Նրա խոսքերով՝ Ավստրալիան դեռ ձեռնպահ կմնա դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց:

Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք են ճանաչել նաև ԱՄՆ-ը, Գվատեմալան, Չեխիան, Բրազիլիան և Հոնդուրասը:


© armedia.am