Նախագահ Սարգսյանը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նախագահ Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը

12:50     16 դեկտեմբերի, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: 

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։


© armedia.am