«Միսս Տիեզերք-2018» տիտղոսը նվաճել է Կատրիոնա Գրեյը

11:08     17 դեկտեմբերի, 2018

Ֆիլիպինները ներկայացնող Կատրիոնա Գրեյը դարձել է Հոնկոնգում կայացած «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող, հայտնում է РИА Новости-ն: Այս տարվա հաղթողի թագը հանձնել է Դեմի Լի Նել Պիտերսը Հարավաֆրիկյան Հանրապետությունից, որ հաղթանակ էր տարել ԱՄՆ-ում «Միսս Տիեզերք-2017» մրցույթում:

Կատրիոնա Գրեյը 24 տարեկան է: Նա զբաղվում է ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցերով Love Yourself կազմակերպությունում և որպես կամավոր աշխատում է Young Focus ոչ առևտրային կազմակերպությունում:

Երկրորդ տեղն զբաղեցրել է Վենեսուելան ներկայացնող Ստեֆանի Գուտերեսը:

 


© armedia.am