ՄԱԿ ԳԱ-ն Ռուսաստանին ճանաչել է որպես սպառնալիք Ուկրաինայի համար

09:07     18 դեկտեմբերի, 2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է Ղրիմի և Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի որոշ հատվածների ռազմականացման մասին Ուկրաինայի առաջարկած բանաձևը: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում:

Բանաձևի ընդունումով Գլխավոր ասամբլեան խորը մտահոգություն է հայտնել «Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի աստիճանական ռազմականացման կապակցությամբ»:  ՄԱԿ-ում կարծում են, որ Ռուաստանը Ղրիմի տարածքում զորքային վարժանքներ է իրականացնում և զենք է տեղակայում, ինչի հետևանքով տարածաշրջանում աճում է անկայունությունը: Փաստաթղթում նշվում է նաև, որ Սև ծովում ռուսական կողմի գործողությունները սպառնում են Ուկրաինայի անվտանգությանը:

ՄԱԿ Ռուսաստանին քննադատել է նաև Կերչի նեղուցի վրայով կամուրջ կառուցել և Ազովի ծովով օտարերկրյա նավերի նավարկությունը սահմանափակելու կապակցությամբ: Կազմակերպությունը Մոսկվային կոչ է արել դադարեցնել նման գործողությունները:


© armedia.am