Սիրիայի դեմոկրատական ուժերը, որի կորիզը քրդական զինված միավորումներն են, դատապարտել են Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու մասին Վաշինգտոնի զորքը` ամերիկացիների որոշումն անվանելով «դաշույնով հարված թիկունքին», հայտնում է Sky News Arabia-ն:
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ը հայտնել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ զինվորականների կողմից իրենց միակ առաջադրանքը կատարելու` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաղթելու մասին:
Որոշ տվյալներով ամերիկյան զորամիավորումը կազմված է 2 հազար մարդուց: Նրանք սերտորեն համագործակցել են Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ: