Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցի թվով 9-րդ մասնակիցն է մահացել

18:18     20 դեկտեմբերի, 2018

Թվով իներորդ մարդն է մահացել Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները BFM հեռուստաալիքի եթերում:

France Presse գործակալության տվյալներով, մահացածը 61 տարեկան էր: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, երբ կցամասով բեռնատարը փորձել է շրջանցել բենզալցակայանին մոտ ավտոմայրուղու վրա կանգնած բեռնատարին: Ցուցարարն անսպասելիորեն դուրս է եկել մեքենայից ճանապարհի վրա, եւ նրան հարվածել է բեռնատարը: Ոստիկանության տվյալներով, վրաերթ կատարած վարորդը ձերբակալված է եւ գտնվում է հսկողության ներքո:

«Տվյալ ցույցն անցկացվում էր Աժան (Լոտ և Գարոննա դեպարտամենտ) քաղաքին մերձակա ճանապարհի խաչմերուկներից մեկում՝ խախտելով անվտանգության բոլոր կանոնները», - ընդգծել է նախարարը:


© armedia.am