Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Էյիլ շրջանում ամբարտակի դարպասի փլուզումից հետո հին գյուղի ավերակներ են երևացել, գրում է Daily Mail-ը:
1997թ.-ին կառուցված ամբարտակը 930 հազար բնակիչ ունեցող Դիարբեքիր քաղաքին խմելու ջուր է ապահովում: Անցած շաբաթ հորդառատ անձրևների պատճառով ամբարտակի դարպասներից մեկի փլուզման հետևանքով ջուրը հետ է քաշվել` երևան հանելով հնագույն գյուղի ավերակները՝ 78 բնակելի տուն, պատմական մզկիթը, գերեզմանատունը, սրբավայրը:
Ջրի տակ անցած օբյեկտների թվում է Եղիա մարգարեի գերեզմանը: Ամբարտակի կառուցումից առաջ՝ 1995թ.-ին, մարգարեի աճյունը հանվել և տեղափոխվել է Քալե թաղամասում կառուցված գերեզմանատուն: