ԱՄՆ-ը պատրաստ Է վերանայել ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառված մի շարք սահմանափակիչ միջոցներ

14:45     21 դեկտեմբերի, 2018

ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը վերահաստատել Է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ վերանայելու ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառված մի շարք սահմանափակիչ միջոցներ՝ հումանիտար օգնության մատակարարումների խոչընդոտները վերացնելու նպատակով, ինչպես նաև մյուս այն նախաձեռնությունները քննարկելու մտադրությունը, որոնք թույլ կտան վստահելի հարաբերություններ հաստատել երկու պետությունների միջև, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հումանիտար օգնությունը չի արգելափակվում ՄԱԿ-ի պատժամիջոցներով: Սակայն առանձին միջոցառումների և տեղաշարժման թույլտվությունների վերանայումն իսկապես ազդում են իրենց կարևոր աշխատանքը կատարելու հումանիտար կազմակերպությունների հնարավորությունների վրա»,-«Ռյոնհապ» գործակալությունը մեջբերում Է Բիգանի հայտարարությունը, որը նա արել Է ԿԺԴՀ-ի խնդրով Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Լի Դո Խունի հետ Սեուլում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: ԱՄՆ-ի Հատուկ դեսպանորդն ընդգծել Է, որ Միացյալ Նահանգները «մտադիր չԷ թեթևացնել միակողմանի պատժամիջոցները կամ ՄԱԿ-ի պատժամիջոցները (ԿԺԴՀ-ի նկատմամբ)»:

«Սակայն մեր և ԿԺԴՀ-ի միջև պարտավորությունների շրջանակներում մենք պատրաստ ենք ուսումնասիրել մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք կնպաստեին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև վստահության հաստատմանը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© armedia.am