Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն այսօր ժամը 19:30-ին

15:15     21 դեկտեմբերի, 2018

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն այսօր՝ ժամը 19:30-ին:


Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը:  Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը: 

Միջոցառման նախապատրաստման ընթացքում հարակից որոշ փողոցների  երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում:


© armedia.am