Բելգիայի թագավորն ընդունել է վարչապետի հրաժարականը

18:55     21 դեկտեմբերի, 2018

Բելգիայի թագավոր Ֆիլիպն ընդունել է թագավորության վարչապետ Շառլ Միշելի հրաժարականը, ով ավելի վաղ այն միապետին էր ներկայացրել իշխող կոալիցիայի պառակտումից հետո: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Թագավորը համաձայնվել է կառավարության հրաժարականին և նրան հանձնարարել կատարել ընթացիկ գործերը: Նա հայտարարել է քաղաքական կամքի մասին երաշխավորելու երկրի հաջող կառավարումը մինչև առաջիկա ընտրությունները»,- նշված է Թագավորական պալատի հայտարարության մեջ: 

Այսպիսով, արտահերթ ընտրություններ չեն լինի: Նշենք, որ հաջորդ հերթական ընտրությունները Բելգիայում նախատեսված են 2019 թվականի մայիսի 26-ին: 


© armedia.am