Թանկյանն ընկերների հետ մտադիր է Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանել

12:06     22 դեկտեմբերի, 2018

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ ՍերԺ Թանկյանը Facebook-յան իր էջում գրել է, որ մտադիր է ընկերների հետ միասին ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին։

«Ես այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ The Economist-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ երկրում խաղաղ Թավշյա հեղափոխության և վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։

Մի քանի լավ ընկերների հետ մտադիր ենք հեղափոխության մասին փաստագրական ֆիլմ նկարահանել, որը կկոչվի «Ես միայնակ չեմ» (I Am Not Alone)։ Ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարի»,- գրել է Թանկյանը։


© armedia.am