Հայկական արտադրության առաջին շարժական գրադարանը Շիրակի մարզային գրադարանինն է։ Հայկական «Գրաբուսի» մասին տեսանյութ է տեղադրվել ՀՀ Կառավարության ֆեյբուքյանէջում:
«Գրաբուսը» շրջելու է մարզի բոլոր համայնքներով, այն միայն գրադարան չէ, ունի նաև կինոթատրոն, ակուստիկ համակարգ, WI-FI ցրիչ։ Ծրագիրն իրականացվել է ավելի քան 90 հազար դոլարով՝ մշակույթի նախարարության, Չինաստանի դեսպանատան և «Ա․Ա․ Թրաքս» ընկերության համագործակցության արդյունքում։