Բակո Սահակյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

17:14     23 դեկտեմբերի, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը շնորհավորել է ծառայության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ,  մաղթել նրանց  քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ:

Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ գրանցած մի խումբ աշխատակիցների:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am