ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխի Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը, չնայած Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին: Այս մասին ABC-ին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայք Մալվանին:
Ի պատասխան այս հարցում Թրամփի կուրսի հնարավոր փոփոխության մասին հարցին՝ Մալվանին պատասխանել է. «Նախագահն ի սկզբանե մարդկանց ասել էր, որ չի ցանկանում, որպեսզի մենք ընդմիշտ Սիրիայում մնանք: Դուք տեսնում եք երկու տարվա աշխատանքի վերջնական արդյունքը»,- հայտարարել է Մալվանին: